Սահուն անցում «հերոսից» դեպի՝ ողորմելին.Ավետիք Իշխանյան

50

ՍԱՀՈՒՆ ԱՆՑՈՒՄ «ՀԵՐՈՍԻՑ» ԴԵՊԻ՝ ՈՂՈՐՄԵԼԻ

Հայաստանի խեղճուկրակ պաշտոնակատարը ճարահատյալ դիմեց ՀԱՊԿ օգնություն աղերսելով։

Հիշեցում․

2018թ․ ստի և կեղծիքի արդյունքում իշխանության եկած ողորմելին, վարչապետի աթոռին իրեն առյուծ զգաց (գուցե պատվեր կատարեց, չգիտեմ) և թիկունքից, ուժգին հարված հասցրեց այն անվտանգության կառույցին , որի անդամ է Հայաստանը և որի գլխավոր քարտուղարն էր Հայաստանի ներկայացուցիչ, գեներալ, արցախյան պատերազմի հերոս Յուրի Խաչատուրովը։ «Հերոս» վարչապետի հանձնարարությամբ, նրան ենթարկվող , ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ դատախազության ողորմելի ղեկավարները քրեական գործ թխեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Եվ․․․ երկու տարի անց սկսվեց աղետաբեր պատերազմը։ Արդեն այսօր, նախկին «հերոս», այսօր արդեն ողորմելի պաշտոնակատարը աղաչում է ՀԱՊԿ-ին փրկել մնացյալ Հայաստանը։

Հարց․

Ենթադրենք, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ գործ թխելուց, պատերազմը լինելու էր և ունենալու էինք նույն արդյունքը։ Հազար անգամ ավելի շահեկան վիճակում չէի՞նք լինի ,եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, այն է՝ ՀԱՊԿ-ին խայտառակ չանեինք։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։