Չորս օրվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1,7 հազար հրթիռ

55

Գազայի հատվածից առնվազն 1750 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ չորս օրվա ընթացքում: Իսրայելի պաշտպանության ուժերը Twitter-ում հաղորդել են, որ հրթիռային հարձակումներից իսրայելցիների զոհերի թիվը հասել է յոթի:

Զինվորականների գնահատմամբ ՝ հարվածների ընթացքում ընդհանուր առմամբ 523 իսրայելցի է վիրավորվել: Վնաս է պատճառվել դպրոցին, հիվանդանոցին և բազմաթիվ բնակելի շենքերի:

«Ի պատասխան [այս հարվածների] Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում խոցել են ավելի քան 650 ահաբեկչական թիրախ», ասվում է հաղորդագրության մեջ։