Իսրայելն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ հարձակումը Գազայում արմատականների թիրախների վրա

67

Իսրայելի ռազմաօդային ուժերը, Գազայի տարածք չմտած ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ, երեկոյան իրականացրել են պաղեստյան անկլավում գտնվող արմատականների ռազմական թիրախների դեմ հակամարտության ներկայիս փուլի սկզբից ի վեր ամենամեծ գործողությունը։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Գիշերվա ընթացքում 160 ինքնաթիռ 40 րոպեում միաժամանակ գրոհել է 150 թիրախ: Սա հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ գործողությունն էր, որին մասնակցում էին ցամաքային ստորաբաժանումներ, որոնք նույնպես աշխատում էին նշանակված թիրախների վրա: Անցյալ գիշեր ոչ մի իսրայելցի զինվոր մուտք չի գործել Գազայի հատված: Հարձակման թիրախը թունելների ցանցն էր, որն օգտագործվում էր արմատականների կողմից Գազա քաղաքի մոտ փոխադրման և պատսպարվելու համար», ասել է Կոնրիկուսը: