Իսրայելը ոչնչացրել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օպերատիվ աշխատակիցների

79

Իսրայելի Պաշտպանության բանակը վերջին օրերին ոչնչացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հարյուր օպերատիվ աշխատակիցների: Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի անանուն ներկայացուցչին:

Միայն հինգշաբթի օրը հարվածների արդյունքում շարժման 20 բարձրաստիճան անդամներ են ոչնչացվել: Վերջին օրերին վնասազերծված և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ՀԱՄԱՍ-ի անդամները հարյուրավոր են:

Պաշտպանության բանակը ոչնչացրել է օբյեկտների մեծ մասը, որտեղ հրթիռներ էին արտադրվում, ինչպես նաև կաթվածահար է արել արմատականների համար ռազմավարական նշանակություն ունեցող Գազայի թունելային ենթակառուցվածքը: