Թուրքիան նույնքան վճռական կաջակցի Երուսաղեմին, որքան Բաքվին՝ Ղարաբաղում. Էրդողան

74

Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես Ղարաբաղում աջակցում էր Ադրբեջանին. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուրբան Բայրամ տոնի մեկնարկի կապակցությամբ հղած հեռուստաուղերձում։

«Մենք զայրացած ենք Իսրայել ահաբեկչական պետության ճնշումից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Քանի որ մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանի պայքարին իր հողերը օկուպացիայից ազատելու գործում, այսօր նույն զգացումով սկսում ենք գործել պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ: Նույն վճռականությամբ, որով մենք պաշտպանեցինք մեր սիրիական սահմանը»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ ինքը Գազայում իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:

«Իսրայելին կանգնեցնելը մարդկության համար պատվի հարց է: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործել: ՄԱԿ-ի ներգրավումը նախապայման է: Այն, ինչ պետք է արվի, պետք է անհապաղ արվի, հակառակ դեպքում՝ սարսափելի հետևանքներն անխուսափելի են»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:

Yerkir.am