Էրդողանը հայտարարեց Պաղեստինին աջակցելու մասին

77

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Մենք վշտացած և վրդովված ենք Իսրայել ահաբեկչական պետության դաժանությունից: Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է: Ինչ վերաբերմունքով մենք երեկ աջակցեցինք Ադրբեջանի պայքարին Լեռնային Ղարաբաղի և նրա օկուպացված տարածքների ազատագրման համար, այսօր մենք ունենք նույն վերաբերմունքը Երուսաղեմում հալածանքների դեմ», ասել է Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո թուրքական հեռուստատեսության եթերում:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ արդեն բանակցություններ է վարել 19 երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում նրանց հետ քննարկել է «Երուսաղեմում և Պաղեստինի այլ քաղաքներում իրադարձությունների զարգացումը»: