«Եթե թերացում է եղել, ապա դա Պաշտպանության նախարարության գործն է, տեղանքին ծանոթ չեք, չգիտեք, թե ինչ է կատարվում». Սասուն Միքայելյան

77

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե չի ցանկանում իրավիճակը լարել, քանի որ այսօր ունենք մեր սահմանների պաշտպանության խնդիրը, պետք է համախմբվենք և կարողանանք ստեղծված իրավիճակից դուրս գալ։

Հարցին՝ եթե թշնամին հատել է սահմանը, ինչու հայկական կողմը նրանց գերի չի վերցրել, Սասուն Միքայելյանը հարցով պատասխանեց. «Հիմա դու գիտե՞ս թշնամին այնտեղ ինչ կարգավիճակով է։ Այդտեղ գաղտնիք կա, ես չեմ կարող բան ասել»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյան էլ է ասում՝ թշնամին մտել է Հայաստանի սուվերեն տարածք, Սասուն Միքայելյանը նկատեց. «Դու նիոկոլփաշինյանական հիվանդություն ունե՞ս»։

Նա ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ թշնամին առաջ է եկել, ասում են Պաշտպանության նախարաությունը դիրքեր չի դրել, թշնամու կողմից էլ դիրքեր չեն եղել, ինչը լուրջ խնդիր է։

«Հիմա դիմել են ՀԱՊԿ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պետք է նայեն, թե ինչ է կատարվում, որպեսզի հասկականք, թե ինչ քայլ պետք է անենք հետագայում։ Եթե թերացում է եղել, ապա դա Պաշտպանության նախարարության գործն է, տեղանքին ծանոթ չեք, չգիտեք, թե ինչ է կատարվում։ Ես անցած ամիս Գորիսում եմ եղել, գնացել եմ դիրքեր, դուք չեք պատկերացնում, թե այնտեղ ինչ է  կատարվում»,- հավելեց Սասուն Միքայելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ԵԿՄ-ում «համար 1» հրահանգ է տվել՝ դիմել է ՊՆ-ին ու Գլխավոր շտաբի պետին։

«Հիմա հրամանի պատրաստ՝ նստած ենք, սպասում ենք»,- շեշտեց նա։

168.am