Գազայում իսրայելական հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 119-ի․ Al Jazeera

52

Առնվազն 119 պաղեստինցի սպանվել է, իսկ մոտ 600 մարդ՝ վիրավորվել Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից իրականացված հարձակումների արդյունքում: Այս տվյալները մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ափամերձ անկլավի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ մահացածների թվում կա 27 անչափահաս և 11 կին: