«ԱԶԳ» 14.05.2003: Լրանում է ինքնաբացարկի ժամանակը

70

Իրատեսները կարծես թե շատ չեն

Դեռեւս մարտի 11¬16-ը հանրապետության ողջ տարածքում ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուներ առաջադրվեցին 1500-ից ավելի ՀՀ քաղաքացիներ։ Ապրիլի 15¬20-ը Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցեցին այդ թեկնածուների գերակշիռ մասին։

Մայիսի 14-ին, Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի համաձայն, լրանում է կուսակցությունների, դրանց դաշինքների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը։ Սա այն պատճառով, որ մայիսի 16-ից կսկսվի քվեաթերթիկների թողարկման գործընթացըՙ ընտրությունների մասնակիցների վերջնական անվանացանկով։

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցություններին եւ դրանց դաշինքներին, ապա առաջադրվեցին 23-ը, գրանցվեցին 27-ը, որոնք էլ ցայսօր շարունակում են մնալ որպես ընտրությունների մասնակիցներ։ Հետաքրքրական է, որ կարծես թե ինքնաբացարկի չտրամադրված 21 քաղաքական ուժերից գոնե կեսը նախընտրական քարոզչության անցած ընթացքում դեռ «քնած» է։

Մեծամասնական ընտրակարգով դեռ ապրիլի 20-ին գրանցվել էր 405 պատգամավորության թեկնածու։ Մայիսի 11-ի տվյալներով, 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որպես պատգամավորության թեկնածու մնում է 369-ը։

Կարելի էր ենթադրել, որ ողջամտությամբ եւ իրատեսությամբ առաջնորդվելու դեպքում ինքնաբացարկ հայտարարող թեկնածուների քանակը շատ ավելին կլիներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ հնարավորությունների առումով միանշանակ անհավասար են մրցակցային վիճակները։

Ենթադրությունըՙ ենթադրություն, սակայն իրականությունն ընդհանրապես ապացուցեց, որ հայ իրականության այսպես կոչված քաղաքական գործիչների զգալի մասի հավակնությունները թույլ չեն տա նրանց ինքնաբացարկ հայտարարել։ Եթե, իհարկե, իր իսկ ընտրատարածքում չլինի մեկը, որի հետ կնքվեն հապտշապ կամ երկարաժամկետ գործարքներ։

Ա.Հ.