39 մահ Ճապոնիայում Pfizer-ի և BioNTech-ի պատրաստուկով պատվաստումից հետո

97

Առնվազն 39 մարդ է մահացել Ճապոնիայում Pfizer-ի և BioNTech-ի պատրաստուկով պատվաստումից հետո, բայց բժիշկները կապ չեն հաստատել պատվաստանյութի և մահերի միջև: Այս մասին այսօր հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալները:

Մահացածների թվում եղել են 20-ից 90 տարեկան անձինք: Նման միջադեպերի առկայությունը, ըստ Ճապոնիայի առողջապահության նախարարության մասնագետների, դեռ լուրջ մտահոգությունների տեղիք չի տալիս Pfizer պատվաստանյութի որակի վերաբերյալ:

Պատվաստումներից հետո, տվյալների համաձայն, նաև նշվել է ծանր ալերգիկ ռեակցիաների 107 դեպք, բայց դրանք հաջողվել է հեռացնել դեղորայքի միջոցով: