Պուտին․ Ռուսաց լեզվի ուսուցումը ԱՊՀ երկրներում բավարար աջակցություն չի ստանում

80

ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի ուսուցման աջակցությունը անբավարար է, այդ ոլորտում պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք այս երկրներում ռուսաց լեզվի զարգացմանը, աջակցենք ռուսաց լեզվի ուսումնասիրությանը», հինգշաբթի ասել է ՌԴ ղեկավարը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նա հանձնարարել է կրթության նախարար Սերգեյ Կրավցովին այս կապակցությամբ լրացուցիչ առաջարկներ ներկայացնել, «քանի որ այն, ինչ այսօր արվում է, ակնհայտորեն բավարար չէ»: «Շատ ավելին կարելի է և պետք է արվի, քան անում ենք այսօր», ասել է Պուտինը: