Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի անվտանգության շտաբը․ Jerusalem Post

94

Իսրայելի Պաշտպանության ուժերը հինգշաբթի վաղ առավոտյան սկսել են ռմբակոծել Գազայի հատվածում գտնվող Համասի թիրախները: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության շտաբը, շարժման բանկը և գլխավոր հրամանատարներից մեկի տունը:

Խոսքը Իյադ Թայիբի մասին է՝ հրամանատարի, որը պատասխանատու էր մի քանի գումարտակների գործողությունների համար: Ըստ իսրայելական բանակի՝ նրա տունն օգտագործվել է ահաբեկչական գործողությունների համար: Բացի դրանից, ավերվել է մի շենք, որը, ըստ իսրայելական բանակի, ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր որպես կենտրոնական բանկ: