Ալիևը բռնազավթած Շուշիում նոր մզկիթի հիմք է դրել

60

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  դավադրաբար թշնամուն հանձնված հայոց Շուշի բերդաքաղաքում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքի արարողությանը:

Թշնամական երկրի ղեկավարը ժամանել էր Շուշի՝ մասնակցելու «Խառըբյուլբյուլ» կոչվող երաժշտական փառատոնին: Նա ասել է, որ մզկիթի ճարտարապետությունն արտացոլում է 8 թիվը, որը կապված է նոյեմբերի 8-ի`Շուշիի «ազատագրման» օրվա հետ:

«Պատահական չէ, որ մենք ընտրել ենք հիմքը դնելու ամսաթիվը: Իսլամական աշխարհը վաղը նշելու է Ռամադանի սուրբ տոնը: Ես շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին տոնի առթիվ: Տոնի նախօրեին հին Շուշա քաղաքում նոր մզկիթի հիմնարկեքը մեծ պատմական և խորհրդանշական բնույթ ունի»,- շեշտել է Ալիևը՝ հավելելով, որ մզկիթը կառուցվում է այնպիսի բարձր տեղում, որ երևա քաղաքի ցանկացած տեղից։

Նշենք, որ Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին հենց այդպիսին էր՝ երևում էր քաղաքի ցանկացած տեղից։