Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է Շուշիի նոր մզկիթն անվանակոչել Իլհամ Ալիևի անունով

39

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիևի անունով Շուշիի նոր մզկիթն անվանակոչելու նախաձեռնությամբ:

«Իլհամ Ալիևը իրավունք է ստացել, որ Շուշա քաղաքում իր հիմնադրած նոր մզկիթը կրի իր անունը»,- ասել է նա լրագրողներին տված հարցազրույցում:

Կուսակցության նախագահը հույս է հայտնել, որ Կովկասի մուսուլմանների խորհուրդը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները կաջակցեն այս գաղափարին:

Հիշեցնենք, որ Ալիևը երեկ բռնազավթած Շուշի քաղաքում մասնակցել է նոր մզկիթի հիմնադրման արարողությանը։