Սահմանը հատած ադրբեջանցի զինվորին բռնել են, առաջարկել հետ վերադարձնել․ Կութի գյուղապետ

117

Մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի մի զինվորական անցել էր մեր սահման, հայկական կողմն էլ, հետ հանձնելու պատրաստակամությամբ, տեղեկացրել էր ադրբեջականան զորքի համանատարին, վերջինս հրաժարվել է զինվորին հետ ընդունել․ Այս մասին Yerkir.am-ին պատմեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի գյուղապետ Սիմա Չիտչյանը։

«Մեզ չեն ասում, թե ինչ է կատարվում, պաշտոնապես ոչ մեկ ոչինչ չի ասում, ամեն ինչ իմանում ենք  գյուղի բնակիչներից։ Գյուղացիներն են պատմել, թե ինչպես են մերոնք բռնել ադրբեջանցուն, իրենց կամադիրին տեղեկացրել, որ զինվոր է անցել հայկական սահման, նրանք էլ հրաժարավել են հետ ընդունել, ասելով՝ մեզ այդպիսի զինվոր պետք չէ։

Հաշվի առնելով Սյունիքի դեպքերը, Չիտչյանը շեշտում է․ «Գեղարքունիքի մարզը ամենասահմանամերձն է։ Կութի դիրքերը, օդային սահմանով 4 կիլոմետր է, նկատելի է բնակավայրից։ Մեր հույսը մեր զինվորներն են, վախը, ահը մտել է ժողովրդի մեջ։ Միայն պոստ պահելով չի, աջից ձախից կարող է դիվերսիա լինել։ Շատ վտանգավոր է»,-նշեց Չիտչյանը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հայտարարվեց, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված 19-ը հայ քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ են խոշտանգվել ու սպանվել։ Այս պահին Ադրբեջանում  հարյուրավոր հայ ռազմագերիներ են պահվում անհասկանալի պայամաններում, իսկ Հայաստանի իշխանությունները իրենց ջայլամային քաղաքականությամբ, լուռ, խոնարհ, թշնամու շահն են սպասարկում։

Լիանա Սարգսյան