Պենտագոնը և Xiaomi-ն համաձայնության են եկել վերացնելու ընկերությունում ներդրումների արգելքը

42

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Xiaomi-ն համաձայնության են եկել վերացնել չինական ընկերությունում ներդրումներ կատարելու արգելքը, որը դրվել էր նախկին նախագահ ​​Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով դատարանի փաստաթուղթը:

«Կողմերը պայմանավորվել են հետագա գործողությունների շուրջ, որոնք թույլ կտան լուծել վեճը»՝ առանց դատավարությունը շարունակելու անհրաժեշտության: Կողմերը շարունակում են բանակցությունները մի շարք պայմանների շուրջ և նախատեսում են համատեղ հայտարարություն ներկայացնել մինչև մայիսի 20-ը: