Պաղեստինցի արմատականները հայտնել են, որ հակատանկային հրթիռ են արձակել բանակի ջիպի ուղղությամբ

88

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» արմատական ​​շարժման «Իզզեդդին ալ-Քասամի բրիգադները» հայտարարել են, որ հակատանկային հրթիռ են արձակել իսրայելական բանակի ջիպի ուղղությամբ: Այս մասին ասվում է արմատականների հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն առավոտյան կատարվել է ղեկավարվող հրթիռով՝ Իսրայելի հետ սահմանային գոտու մոտ գտնվող ափամերձ անկլավի հյուսիսային մասից:

Al-Mayadeen հեռուստաալիքի համաձայն, հարձակման արդյունքում վիրավորվել է չորս իսրայելցի զինվոր: Նշվում է, որ երկու զինծառայողներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Բացի դրանից, տեղեկություններ են ստացվում հակատանկային հրթիռով երկրորդ հարձակման մասին: