Միշուստին․ Ապացուցված է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի անվտանգությունը

69

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի անվտանգությունն ապացուցված է, դրանք դատարկ խոսքեր չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումային կառավարության տարեկան զեկույցի շրջանակներում, գրում է Российская газета-ն։

Ավելի վաղ նա կոչ էր արել ՌԴ բնակիչներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: «Հայրենական պատվաստանյութերից յուրաքանչյուրն անվտանգ է և արդյունավետ», շեշտել է կառավարության ղեկավարը: Անհրաժեշտ է մինչև այս տարվա վերջ ձևավորել կոլեկտիվ իմունիտետ, ասել է նա: