Կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիեւի ռեժիմի նկատմամբ. Աշոտյան

70

Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա գրել է. «Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող եւ  հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիեւի ռեժիմի նկատմամբ։

Գործող կապիտուլյանտների դավաճանության եւ ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի»։