Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից հազարավոր հրթիռների արձակման մասին՝ սրման սկզբից ի վեր

71

Սրման սկզբից ի վեր՝ Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայության ղեկավարներից մեկը՝ Յոնաթան Կոնրիկուսը:

«Այս ընթացքում արձակված 860 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200 հրթիռ չի հատել սահմանը՝ պայթելով Գազայի հատվածի տարածքում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկուշաբթի օրվանից արձակվել է ավելի քան հազար հրթիռ»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ վերսկսում է Գազայի հատվածում կարևոր ռազմական օբյեկտների գնդակոծումը:

Երկուշաբթի երեկոյան՝ մայիսի 10-ին, իրավիճակը կտրուկ սրվել է Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: