Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է. այս պահին բանակցում են. Գորիսի փոխքաղաքապետ

56

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։ 

Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել եւ կանգնել։ Եթե GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է նա։