«Իմ քայլում» սպասում են Փաշինյանի հրահանգին, թե ինչպես հակազդեն Քոչարյանի գործողություններին. «Հրապարակ»

81

«Մեր տեղեկություններով՝ վերջերս ներքին քննարկում է ծավալվել «Իմ քայլում»՝ կարծիքները բաժանվել են։ Մի մասը հակված է Քոչարյանի ցանկացած քայլը, հայտարարությունը, նրա թիմի գործողությունները պահել խոշորացույցի տակ և «հակահարվածը» չուշացնել։

Իսկ ավելի ծանրակշիռ հատվածն այն կարծիքին է, որ այդպիսով ակամայից ուռճացնում են իրենց ախոյանին, պետք է որդեգրել, այսպես կոչված, անտարբերության մարտավարություն և Քոչարյանի դեմ պայքարը թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և ֆեյքերի տիրույթում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավից առաջ»,-գրում է թերթը։