Երևանում ավտոբուսները չեն աշխատում՝ դիզվառելիք չունենալու պատճառով

55

Այսօր՝ վաղ առավոտից, Երևանում ավտոբուսները չեն աշխատում: Կանգառներում մարդիկ ժամերով սպասում են, բայց ոչ մի ավտոբուս երթուղի չի մտել:

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել.

Հարգելի համաքաղաքացիներ, դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար։