Գազայում իսրայելական գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի

104

Իսրայելի գնդակոծության արդյունքում զոհվել է 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա և երեք կին, ևս 296 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է առափնյա անկլավի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Dunya Al Watan ռադիոկայանը:

Ինչպես նշում է ռադիոկայանը, իսրայելական զինվորականների թիրախ են առավել հաճախ դառնում ֆերմերային տնտեսությունները, բնակելի շենքերը, ինչպես նաև Գազայի հատվածը վերահսկող «Համաս» արմատական ​​շարժման առաջնորդների գտնվելու վայրերը: