ԱՀԿ. Աշխարհում մեկ շաբաթում COVID-19-ով վարակման և մահվան դեպքերի թիվը նվազել է 4%-ով

81

Անցյալ շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 5,5 միլիոն դեպք և ավելի քան 90 հազար մահ: Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունն ու մահացությունը նվազել են 4%-ով, չորեքշաբթի երեկոյան Ժնևում ասել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

«Գլոբալ առումով՝ COVID-19 նոր դեպքերի թիվն ու մահացությունների թիվը մի փոքր նվազել են», ասել է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում՝ ավելացնելով, որ դեպքերն ու մահացությունը այնուամենայնիվ մնում են բարձր մակարդակի վրա: