Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան

92

Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի, ինչպես արեցին Շուռնոխում, Որոտանում, պնդում են, որ դա իրենց տարածքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերեւ, կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաեւ շրջապատել են մեր այնտեղի հենակետը: