Պուտինը խոսեց պատվաստումից հետո հակամարմինների բարձր տիտրի մասին

74

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքը դրական արդյունք է ստացել COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Մասնագետները խոսում են դրականության գործակցի մասին. դա ինձ մոտ 15 է: Եվ ինչպես բժիշկներն են ասել, դա լավ արդյունք է», մեջբերում է գործակալությունը Ռուսաստանի ղեկավարին:

Նախագահը ստացել է կորոնավիրուսի դեմ երկփուլ ռուսական պատվաստանյութի առաջին չափաբաժինը մարտի 23-ին, իսկ երկրորդ ներարկումը կատարվել է ապրիլի 14-ին: