Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունները

60

Թուրքիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսային բանակցություններ են վարել, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:

«Մեր նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Պաղեստինում և Երուսաղեմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», ասել է աղբյուրը: Վերջինիս համաձայն․Չավուշօղլուն «այդ թեմաները քննարկել է նաև Իրանի, Պակիստանի և Ալժիրի արտաքին գործերի նախարարների հետ»:

Թուրքիայի արտգործնախարարությունն ավելի վաղ դատապարտել էր իսրայելական ոստիկանության գործողությունները Երուսաղեմում: