Ավանակով ԱԺ-ի մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել

84

Երեկ բերման ենթարկված իջևանցի տղամարդը, որն Իլհամիկ անունով ավանակով  եկել էր Ազգային ժողովի մոտ՝ «իրենց «գժին, շաշին» տուն տանելու, ազատ է արձակվել:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Yerkir.am-ը տեղեկացավ, որ նա բերման էր ենթարկվել Վարչական իրավախախտումների վեաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշին թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու պապերից ժառանգած ավանդույթը: Նա սպասում էր Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան, էշին վրա թարս նստեցրած, տանի Իջևան: 

Yerkir.am