NASA-ի ղեկավարը Չինաստանին մեղադրում է տիեզերական աղբի ստանդարտներին չհամապատասխանելու մեջ

75

Ազգային օդագնացության և տիեզերական վարչության ղեկավար Բիլ Նելսոնը Long March-5B (CZ-5B) չինական կրող հրթիռի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարել է, որ Չինաստանը չի համապատասխանում տիեզերական աղբի ոլորտում ստանդարտներին: Նելսոնի հայտարարությունը հրապարակել է NASA-ի մամուլի ծառայությունը:

«Տիեզերական տերությունները պետք է նվազագույնի հասցնեն մարդկանց և Երկրի վրա սեփականության համար ռիսկերը», ասվում է տեքստում: «Ակնհայտ է, որ Չինաստանը չի համապատասխանում տիեզերական աղբի պատասխանատվության չափանիշներին: Շատ կարևոր է, որ Չինաստանը, բոլոր տիեզերական տերությունները և առևտրային կազմակերպությունները գործեն տիեզերքում պատասխանատու և թափանցիկ կերպով»:

Long March-5B-ի մասը կիրակի օրը մտավ Երկրի մթնոլորտ Հնդկական օվկիանոսի վրա։ Բեկորների մեծ մասն այրվել է մինչև Երկրին հասնելը: