Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

129

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի թշնամին է, բայց եւ՝ հարեւանը…

«Այսօր միայն գերտերությունները թշնամիներ ունեն իրենց տարածաշրջանից դուրս: Մենք ասում ենք միայն, որ վերջապես ժամանակն է գրանցել. այդ թշնամությունը պետք է վերահսկել եւ պետք է կառավարել այն, քանի որ երբ այն հասնում է իր գագաթնակետին, ցանկացած պահի կարող է պայթյուն տեղի ունենալ»,- պարզաբանեց Փաշինյանը:

News.am