ՊՍԺ-ն չհաղթեց «Ռենին»

50

Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռենին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Փարիզյան թիմի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը 11 մետրանոցից բացեց բրազիլացի հարձակվող Նեյմարը։

«Ռենին» պարտությունից փրկեց ֆրանսիացի հարձակվող Սերու Գիրասիի գոլը 70-րդ րոպեին։

ՊՍԺ-ն 76 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Լիլից»։ «Ռենը» 7-րդն է՝ 55 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեն» – ՊՍԺ՝ 1։1

Սերու Գիրասի, 70 – Նեյմար, 45+6, 11մ

Հեռացում՝ Պրեսնել Կիմպեմբե, 87

News.am