Պուտինը հաղորդել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո հակամարմինների լավ տիտրի մասին

97

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատվաստումից հետո իր մոտ կորոնավիրուսի հակամարմինների լավ ցուցանիշներ կան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հենց մայիսի 9-ին հակամարմինների անալիզ են վերցրել, եւ արդյունքը դրական է»,- երկուշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ «այժմ մասնագետները խոսում են դրական գործակցի մասին»:

«Այն ինձ մոտ, պարզվեց, 15 է, եւ, ինչպես բժիշկներն ասացին, սա լավ արդյունք է»,- նշել է Պուտինը: