Նախագահ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսների հիշատակին

51

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն, որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ականավոր պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի շիրիմները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական և պետական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: