ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca-ի մատակարարման պայմանագիրը

113

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել չերկարաձգել 2021-ի երկրորդ կեսին AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ներքին շուկայի եվրոպական հանձնակատար Թիերի Բրետոնին:

Եվրահանձնաժողովը «չի երկարաձգել AstraZeneca պատվաստանյութերի պատվերը 2021 թվականի հունիսից հետո», գրում է գործակալությունը:

Ավելի վաղ՝ ապրիլին, Եվրահանձնաժողովը դատական ​​գործընթաց էր սկսել ընկերության դեմ` պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու համար: