Մինչև մայիսի վերջ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ևս վեց նոր զորամաս կբացի

66

Մինչև մայիսի վերջ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում ևս վեց նոր զորամաս կստեղծի։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։

«Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի և մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության և պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։ Վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչև մայիսի վերջն էլ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց զորամասերում»,-ասել է նա: