Մեծ Բրիտանիայում 18-39 տարեկան քաղաքացիներին խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային պատվաստանյութ` «AstraZeneca»-ի փոխարեն

46

40 տարեկանից ցածր տարիքի ցափահաս քաղաքացիները Մեծ Բրիտանիայում հնարավորություն կստանան ընտրել այլընտրանքային պատվաստանյութ` «AstraZeneca»-ի փոխարեն: Նման որոշում է կայացրել Բրիտանական առողջապահության կարգավորող մարմինը` հաշվի առնելով պատվաստանյութի և հազվադեպ հանդիպող թրոմբների առաջացման կապը:

Կարգավորող մարմինը հայտնել է, որ 28.5 միլիոն պատվաստումներից արդյունքում գրանցվել է թրմոբոզի 242 և 49 մահվան դեպք:

«AstraZeneca» պատվաստանյութի շուրջ մտահոգությունները ավելանում են, իսկ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին նորանոր դեպքեր են գրանցվում: Վերջին լուրերը գալիս են Կանադայից, որտեղ գրանցվել է թրոմբոզի առաջացման երկրորդ, իսկ մահվան առաջին դեպքը` պատվաստումից հետո: Ըստ պաշտոնական տեղեկատվության` թրոմբոզիզ մահացած կինը պատվաստումը ստացել է ապրիլի կեսերին, իսկ թրոմբոզի ախտանշանները զարգացել են իմունիզացիայից յոթ օր անց:

Ավելին՝ https://antifake.am/am/news/11738