Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան

25

Քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում  գրել է․

«Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք, մեր տղաների արածը ջուրը լցրեցիք, ապականեցիք ձեր ինչ-որ անձնական վրեժխնդրության համար` մոռանալով, որ պետական շահն ավելին է, քան անձնական վրեժը: Այս ամենի գնահատականը տալու են և´ ժամանակը, և´ պատմությունը, դե Աստծո դատաստանից էլ ոչ մեկս չենք խուսափելու: Բայց գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը: Չասեք կիրակի է, չասեք դե այսպես, դե այնպես, … օրինակն էլ 1990-ի դեկտեմբերի 1-ի որոշումը: Դե արեք գոնե մի քայլ: Բայց ձեզ այդքան դուխ, պայքարի նվիրում որտեղի՞ց որ:

Հայրենական, Սարդարապատ, …լոկ խոսքեր…

Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը»: