Առաջինը Աշոտիկը հորը կգյուլլեր, եթե պատերազմին մասնակցած լիներ. մեզ Նիկոլը հաղթեց, ոչ թե թուրքը. Մադաթյան(տեսանյութ)

64

Եթե Աշոտիկը մասնակցած լիներ պատերազմին, ապա առաջինը ինքը հորը պետք է գյուլլեր, – «Փաստինֆո»-ի եթերում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը` ավելացնելով, որ եթե Աշոտիկի ընկերն իր կողքին զոհվեր, եթե նա այդ ողջ արհավիրքը տեսներ, ապա պետք է հարցեր ունենար:

«Պետք է հարցեր տար իր հորը, բա ասում էիք հաղթում ենք, ինչու հանկարծ պարտվեցինք, բա ասում էիք գազամուղին ձեռք մի տվեք հեսա օգտագործելու ենք` Բաքու ենք հասնում», – նշել է հոգեբանը:

Նրա դիտարկմամբ` Փաշինյանն այսօր փաստեր է խեղում։ «Նիկոլ Փաշինյանինը չի այս հայրենիքը, նա բանակից փախել է, նրա համար չկա հայրենիք, նա աշխարհի մարդ է, նա էն գլխից չի հոգացել հայրենիքի հանդեպ իր պարտքը, հիմա առավել ևս չի հոգալու: Նրանց քաղաքական թիմի 90%-ն են փախել բանակից, և սա արժեհամակարգային խնդիր է»,- ասել է հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։