Փսակի․ ԱՄՆ-ը չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, բայց իրեն իրավունք է վերապահում դա անել

44

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար ճեպազրույցում մենաբանել է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման առնչությամբ ԱՄՆ-ի մոտեցումը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մենք հայտարարեցինք [պատժամիջոցները ապրիլին], մենք առավելագույն մանևրելու տեղ թողեցինք, որպեսզի կարողանանք լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել, եթե Ռուսաստանի գործողությունները դրանց համար հիմք տան: Ոչ ոք չի ցանկանում, որ բանը դրան հասնի, բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում դա անել, եթե որոշենք, որ դա արդարացված է», ասել է Սպիտակ տան խոսնակը: