Մարտից ի վեր առաջին անգամ Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 20 հազարից պակաս դեպք

67

Թուրքիայի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը երկրում գրանցել է կորոնավիրուսի 18 հազար նոր դեպք: Այս ցուցանիշը մարտի 17-ից ի վեր (գրանցվել էր 18 912 նոր դեպք) առաջին անգամն է 20 հազարից ցածր:

«Այժմ մահերի ընդհանուր թիվը 42 746 է, իսկ վարակվածների թիվը՝ 5,016 միլիոն», նշված է Թուրքիայի առողջապահության նախարարության ամենօրյա ամփոփագրում:

Մեկ օր առաջ կորոնավիրուսով վարակվածների թվի օրական աճը կազմել էր 20 107 մարդ: