Լուկաշենկոն և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

58

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է միջազգային օրակարգը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վիճակն ու զարգացումը: Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նրանք քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը և զարգացումը», ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին համագործակցության առաջնահերթությունների, մասնավորապես՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մինչև 1,5 միլիարդ դոլար ավելացնելու հետ կապված: