Էրդողան. Թուրքիայում կպատրաստվի Սպուտնիկ V

48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարումը: Նրանք պայմանավորվել են, որ հանրապետությունում կսկսվի պատրաստուկի համատեղ արտադրությունը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Նա նշել է, որ մեծ քանակությամբ պատվաստանյութեր կմատակարարվեն Թուրքիա: Դրանից հետո նախատեսվում է կազմակերպել պատվաստանյութերի արտադրություն հանրապետության ձեռնարկություններում:

«Մենք բանակցություններ ենք վարել Պուտինի հետ ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի վերաբերյալ, և այն կստանանք շատ լուրջ ծավալներով: Այնուհետև մենք կսկսենք դրա համատեղ արտադրությունը Թուրքիայում», պատմել է Էրդողանը: