ԵՄ-ն գրավ է վճարել Նիկա Մելիային բանտից ազատելու համար

60

Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը 40 հազար լարի գրավ (ավելի քան 11,6 հազար դոլար) է վճարել Վրաստանի նախկին նախագահ Մխեիիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային վրացական բանտից ազատելու համար: Այդ մասին ասված է երկրում ԵՄ պատվիրակության կողմից շաբաթ օրը թողարկված հայտարարության մեջ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Եվրոմիությունը հենց սկզբից առաջարկել էր Մելիայի համար գրավ վճարել, բայց քաղաքական գործիչը չէր համաձայնել, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքները համարում էր շինծու և քաղաքականապես մոտիվացված: