Անադոլու. ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանը վերադարձնել 90-ականներ

63

Թուրքական Anadolu լրատվական գործակալության լրագրող Իլյաս Քեմալօղլուն գրում է, որ ԱՄՆ-ն երազում է, որ Ռուսաստանը կրկին դառնա ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի ժամանակվա փակ երկիրը: Արևմտյան երկրները ցանկանում են հետ մղել Մոսկվան դեպի 90-ականներ։

Քեմալօղլուն նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է խոչընդոտել Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցության զարգացմանը, և դրա համար պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Լրագրողը հիշեցրել է այն ճնշումը, որը ԱՄՆ-ն գործադրում է Եվրոմիության վրա, որպեսզի կանխի «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը, միաժամանակ 2020 թվականին ամերիկյան կողմն ավելացրել է Ռուսաստանից նավթի գնումները:

Նրա խոսքերով, վերջերս Չեխիայից և Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսումը Վաշինգտոնի գործողությունների արդյունքն է, որն այդպիսով փորձեց պատժել Մոսկվային:

Քեմալօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել Ռուսաստանի Դաշնության գործունեությունը համաշխարհային թատերաբեմում: Լրագրողը ենթադրում է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի դա անել, քանի որ Ռուսաստանը զգալի հնարավորություններ ունի ռազմական, տիեզերական և էներգետիկ ոլորտներում: