Այս նշանակմամբ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները ավելի մեծ անկում են ունենալու

173

Գրիգոր Բալասանյան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, –

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Մակունցի’ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը ստացվել է և ԱԺ արձակվելուց հետո վերջինս կմեկնի Վաշինգթոն։ Չնայած բազմաթիվ պրոֆեսիոնալների զգուշացումներին ու հորդորներին, իշխանությունները տեղի չտվեցին և Մակունցի թեկնածությունը ներկայացվեց ԱՄՆ վարչակազմին։

Ներկայումս հայ-ամերիկյան հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր ամենից բարդ փուլում են գտնվում։ Իրանի հետ սահմանի փակման ուղղակի պահանջ, ՀԱՊԿ-ից դուրս գալու անուղղակի պահանջ(հիշենք ՀՀ-ում ԱՄՆ տիկին դեսպանի հայտնի ելույթը, որտեղ վերջինս ափսոսանք էր հայտնել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, թե չէ պատկերացնում եք ԱՄՆ-ից կստանան ռազմական օգնություն), Ադրբեջանին ուղղակիորեն զենք վաճառելու թույլտվության ստորագրում ԱՄՆ նախագահի կողմից, ինչը հայտնի Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման կոպիտ խախտում է։

Այս ամենը պետք է կարողանա կարգավորել և հօգուտ ՀՀ շահերի թեքել նորանշանակ դեսպանը, ով դիվանագիտությունից ըստ էության 0 գիտելիք ունի։ Ակնհայտ է, որ այս նշանակմամբ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները ավելի մեծ անկում են ունենալու, ինչը շատ վատ հետևանքներ է ունենալու ՀՀ համար։

Կոչ եմ անում ԱՄՆ հայկական կազմակերպություններին շարունակել ինքնուրույն ակտիվորեն աշխատել ԱՄՆ վարչակարգի հետ, քանի որ եթե հույս դնենք նորանշանակ դեսպանի վրա, հերթական անգամ կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև