ԱՄՆ-ն համաձայնել է ընդունել Լիլիթ Մակունցին. «Հրապարակ»

84

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը (նստավայր պետության կառավարության համաձայնությունը) արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է։

▫️«Հրապարակը» գրում է, որ թեև ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել, սակայն Մակունցը սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։

▫️Եվ քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել կառույցի ներքին կյանքին, որպես «զինադադար»՝ ԱԳՆ մի քանի փորձառու դեսպաններ են նշանակվելու տարբեր երկրներում։

 @ArmeniaSputnik