ԱԹՍ-ն հարձակում է իրականացրել Իրաքում գտնվող բազայի վրա, որն օգտագործում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան

76

Անօդաչու թռչող սարքը հարձակում է իրականացրել Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ռազմակայանի վրա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից: Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ուեյն Մարոտոն:

«Այսօր առավոտյան 02:20-ին Այն ալ-Ասադի բազան հարձակման ենթարկվեց անօդաչու օդային հսկող համակարգի կողմից: Տուժածների մասին չի հաղորդվել: Վնասվել է անգար», գրել է նա: Գնդապետը նշել է, որ հարձակման հետ կապված հետաքննություն է ընթանում: