Ադրբեջանը Հայաստանի և Իրանի հետ սահմանին կձևավորի ևս վեց զորամաս․ ՏԱՍՍ

97

Մայիսի վերջերին Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ստեղծել ևս վեց զորամաս, շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

«Հայաստանի հետ Զանգիլանի, Կուբաթլիի շրջաններով և Լաչինի շրջանի մի մասով անցնող պետական ​​սահմանի պահպանումն ու պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել են սահմանային մարտական ​​կետեր: Վերջին երկու ամիսների ընթացքում այս տարածքներում բացվել է տասը նոր զորամաս, իսկ մինչև մայիսի վերջ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց մասերում», Գուլիևին է մեջբերում ՏԱՍՍ-ը: