«Սպուտնիկ V»-ն Կալաշնիկովի ինքնաձիգի նման հուսալի և արդյունավետ է. Պուտին

61

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսային ռուսական պատվաստանյութերը որակել է որպես աշխարհում ամենահուսալին ու արդյունավետը և դրանք համեմատել է Կալաշնիկովի ինքնաձիգի հետ. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ պատվաստանյութերին նման բնութագրում է տվել եվրոպացի մասնագետներից մեկը: «Մեր արտադրանքը հիմնված է տեխնոլոգիաների և պլատֆորմների վրա, որոնք օգտագործվել են տասնամյակներ շարունակ: Դրանք նույնպես բավականին ժամանակակից են»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ Պուտինը խոստովանել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման և պատվաստանյութերի փորձարկման մակարդակը Ռուսաստանի մի շարք մարզերում նվազել է: Այս կապակցությամբ նա առաջարկել է ճշգրտել բնակչության պատվաստման ներքին ռազմավարությունը:

Այս պահին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութ՝  Sputnik V, EpiVacCorona, KoviVak և Sputnik Light: